00:00:00

Արհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասել

19:24, 25 հունիս 2026 Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հունիսի 25-ին Ալմաթիում, ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում, ստորագրել են համագործակցության հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի միջև։

Հուշագիրը մշակվել է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարային ուղղությունները, և արտացոլում է կողմերի համագործակցության պայմանագրաիրավական հիմքի արդիականացման անհրաժեշտությունը։

Փաստաթուղթը նպատակ ունի թարմացնել համատեղ աշխատանքի գործող մեխանիզմները և դրանք համալրել համագործակցության նոր ուղղություններով, որոնք համապատասխանում են ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական իրողություններին։

Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման աջակցության գործիքները, ինչպես նաև կատարելագործել ԵԱՏՄ երկրների համատեղ արտադրանքի արտահանման ֆինանսական խթանման մեխանիզմները։ Նոր հուշագիրը նաև պայմաններ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման ընդլայնման ոլորտում կողմերի համագործակցության զարգացման համար։

«Այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ԵՏՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Փաստաթուղթը կդառնա մեր հետագա համատեղ աշխատանքի հուսալի ուղենիշ՝ ինտեգրացիոն նախագծերի առաջմղման գործում, որոնք ունեն տնտեսական ներուժ և պահանջում են համապատասխան ներդրումային ապահովում», — նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր