00:00:00

Մնալու եմ ակտիվ՝ քաղաքական դաշտում, շարունակելու եմ աջակցել ընդդիմությանը. Դավիթ Համբարձումյան

19:04, 25 հունիս 2026 Քաղաքականություն

Մասիսի նախկին համայնքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Համբարձումյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց տնային կալանքից։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում Համբարձումյանը շեշտեց՝ իր դիրքորոշումները չեն փոխվել. ինչպես աջակցել է, այնպես էլ շարունակելու է աջակցել ընդդիմադիր պայքարին.  

«Բնականաբար, մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Սրանով  (ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքով-խմբ.) ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում։

Ես մնալու եմ ակտիվ՝ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։

Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,- շեշտեց Դավիթ Համբարձումյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր