00:00:00

Մի քանի անգամ ասել եմ՝ եթե Փաշինյանը վերարտադրվի, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաները սաստկացնելու է. այդպես էլ անում է. Շարմազանով

17:54, 25 հունիս 2026 Քաղաքականություն

Քաղաքական առումով ինչ տեղի է ունենում, սպասելի էր, մի քանի անգամ ասել եմ, որ ընտրություններով Փաշինյանին չհեռացնելու պարագայում, նա սաստակցնելու է ռեպրեսիաները իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գմ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ Փաշինյանը մի բան ասում էր, մեկ այլ բան՝ անում, հիմա արդեն 2026 թվականի քարոզարշավին նա իր բոլոր ընդդիմադիրներին սպառնացել է, ասել է, որ կկալանավորի ու այդպես էլ անում ի.«Այս ռեպրեսիաները սպասելի էին։ Նա անում է այն, ինչ ասել է։ Իհարկե, մենք դրա հետ համամիտ չենք ու դատապարտել ենք»։

 Նա նշեց, որ կոռեկտ չի համարում խորհուրդ տալը իր ընդդիմադիր գործընկերներին. «Չեմ ասի՝ ճիշտ են անում, թե սխալ։ իրենց որոշելիքն է։ Օրեր առաջ ասել ենք, որ թեկուզ մանդատ վերցնեն կամ չվերցնեն, իրենք պետք է որոշեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր