00:00:00

ՔՊ-ն բոյկոտում է Գյումրու ավագանու նիստը

12:32, 25 հունիս 2026 Քաղաքականություն

Գյումրու ավագանու այսօր ժամը 12-ին նշանակված նիստ սկսվելուն պես կես ժամ ընդմիջվեց։ Պարզ դարձավ, որ քվորում չկա։ Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունն ամբողջական կազմով ներկա չէ։ Իսկ քվորում ապահովելու համար մյուս խմբակցություննեից պահանջվում էր ապահովել  առնվազն 17  անդամի ներկայություն։ Նիստին ներկա էին 16-ը։

Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը նիստին չէր ներկայացել։ Ավագանու նիստից առաջ նրա բնակարան են այցելել իրավապահները։ Սիմոնյանի հետ կապված քրեական վարույթ կա։ Նիստը դեռ չսկսված Մայր Հայաստանից ավագանու մյուս անդամը խնդրեց կես ժամ ընդմիջում, որպեսզի Կարեն Սիմոնյանը կարողանա հասնել նիստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր