00:00:00

«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային». Փաստաբանը մանրամասներ է հայտնում Իշխան Սաղաթելյանի գործից

18:32, 24 հունիս 2026 Քաղաքականություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասներ է հայտնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գործից.

 

«Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները վաղուց արդեն կորցրել են իրենց իմաստը։ Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։

 

Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, եթե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։

 

«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։

 

Առաջին անգամ ենք առնչվում իրավիճակի, երբ համապատասխան հայտարարագիրը ներկայացնելուց մեկ ամիս անց մարդուն որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։

 

Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմնի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։

 

Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։

 

Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը...

 

Առայժմ այսքանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր