00:00:00

Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ

13:28, 24 հունիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով նաև Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու ԵՄ երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր