00:00:00

«Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում». Գոհար Ղումաշյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

17:41, 23 հունիս 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ գրել է.

«Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:

Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում:

Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում:

 Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:

Արդյոք սա՞ է ձեր պատկերացրած դեմոկրատիան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր