00:00:00

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

16:44, 23 հունիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ նախկինում ակտիվորեն շահագործվող երկաթուղու և ճանապարհների վերականգնումը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Անիի կամրջի վերականգնման գործընթացը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր