00:00:00

Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով

15:41, 23 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։
2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։
 
Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ ,իսկ հետագայում ընդդիմադիր գործընկըրների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։
 
Չնայած անհավանական ճնշումներին,ՀՀԿ-ն միշտ եղել է ապյքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։
Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։
Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն»է,որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։
 
Բայց Արմենն ամուր է ու անսասան ,նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։
 
Արմենը ոչ թե ժամի ,այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։
 
Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար,իսկ ժամանակը՝բացառաբար արժանավորի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր