00:00:00

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու իրավունքը». ադրբեջանական ԶԼՄ-ներ

14:13, 23 հունիս 2026 Քաղաքականություն

Հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում Բաքվի նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ կանցկացվի «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով միջազգային համաժողովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կազմակերպիչների նշմամբ՝ սա կլինի ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին միջոցառումը, որը նվիրված է, իրենց բնորոշմամբ, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումներին»։

Նշվում է, որ մասնակիցները կքննարկեն հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց «նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքը», «Հայաստանում ադրբեջանական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման» հարցերը, ինչպես նաև միջազգային մոնիթորինգի մեխանիզմներն ու այդ հարցերի նկատմամբ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելու ուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր