ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ նույնիսկ իսրայելական կողմն է ընդունում, որ Իրանն իր դեմ ագրեսիայից հետո հաղթանակած է դուրս եկել։
Իրանագետը, վկայակոչելով աղբյուրներին, գրում է.
«Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։

Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ Իրանի վերջին պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։
Իրանական հաջող անզուգաչափ գործողությունները թե՛ մարտադաշտում, թե՛ դիվանագիտության տիրույթում ստեղծել են չափազանց դժվարին իրավիճակ հենց Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության համար, ինչն ինքնին կարելի է դիտարկել նաև Իրանի քարոզչական հաղթանակ»։