00:00:00

Նոր կամուրջ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև. Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել

18:51, 22 հունիս 2026 Քաղաքականություն

Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաջարանի համայնքապետարանը հայտնում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։ Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։Միջոցառմանն ընդգծվել է, որ Ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է ոչ միայն Քաջարանի, այլև ամբողջ Սյունիքի համար։ Այն դիտարկվում է որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության, համագործակցության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ։Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշել է, որ վերջին տարիներին Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված ամուր հարաբերությունները նոր բովանդակություն են ստացել, ինչի արդյունքում Քաջարանն ու Սեն Շամոնը դարձել են քույր քաղաքներ։Ըստ Սաքունցի՝ կենտրոնի գործունեության առաջին ամիսներն արդեն ցույց են տվել, որ երիտասարդների շրջանում կա մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն, ինչը վկայում է նախաձեռնության պահանջված լինելու մասին։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ է ձևավորվում քույր քաղաքների և քույր մարզերի ամբողջական համակարգ, որի շրջանակում Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնն ու Սյունիքի մարզը համագործակցում են ինստիտուցիոնալ մակարդակով, իսկ Սյունիքի բոլոր յոթ քաղաքները գործընկերային կապեր են հաստատում ֆրանսիական համայնքների հետ։Սաքունցը նաև նշել է, որ այս ծրագրերի իրականացման համար մեծ ջանքեր են գործադրվել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը դեռևս 20-րդ դարի սկզբից նպաստել է ֆրանսիական հասարակության մեջ հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, սակայն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակական աշխատանք։Կենտրոնի բացման արարողության մասնակիցները համակարծիք են եղել, որ Քաջարանի ֆրանկոֆոն կենտրոնը կոչված է դառնալու հանդիպումների, գիտելիքի, մշակութային փոխանակումների և ստեղծագործական նախաձեռնությունների կենդանի միջավայր։ Այն կնպաստի ոչ միայն ֆրանսերենի տարածմանը, այլև Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։ Նորաստեղծ ֆրանկոֆոն կենտրոնը համայնքի կյանքում բացում է նոր էջ՝ ստեղծելով կրթական, մշակութային և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ ինչպես Քաջարանի, այնպես էլ ամբողջ Սյունիքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր