«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին ինձ, մեր թիմին:
Տարիներ շարունակ, տեսել եմ մարդկանց ցավը, անարդարությունը, հիասթափությունը, տեսել եմ դժվարություններ, բայց տեսել եմ նաև արժանապատվություն, ուժ և հավատ։
Իմ աշխատանքի տարիներն ինձ սովորեցրել են մի կարևոր բան․ Հայաստանի ամենամեծ զորությունը մեր մարդիկ են։
Քարոզարշավի ընթացքում գյուղերում, քաղաքներում, բակերում, տներում հազարավոր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ես դրանում առավել համոզվեցի:
Այս ընտրություններում ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է:
Դա վստահություն է, դա հավատ է, որը պարտավորեցնում է։
Դա պատասխանատվություն է, որ մենք պատվով ենք կրում։
Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր հավատի, ձեր աջակցության, ձեր վստահության և ձեր կողքին կանգնելու հնարավորության համար։
Մեր ճանապարհը շարունակվում է։
Ես շարունակելու եմ ծառայել մեր ժողովրդին նույն սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել ամբողջ կյանքում՝ արդարությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ։
Խոնարհվում եմ ձեր վստահության առաջ։
Շնորհակալ եմ»։