00:00:00

Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

17:59, 21 հունիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին՝ հնարավոր համարելով, որ լրացուցիչ առաջխաղացում կարող է ձեռք բերվել առաջիկա ժամերին:
 
«Միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք արդեն զգալի առաջընթաց ենք գրանցել։ Ակնկալում եմ, որ առաջիկա ժամերին մենք ավելի մեծ առաջընթաց կունենանք», – ասել է Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների ժամանակ:
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Շվեյցարիայի բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում և դժվար թե լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա բոլոր տարաձայնությունները:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկում այսօր մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր