00:00:00

Էրեբունու փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց

23:05, 02 հունիս 2018 Իրավական

Հունիսի 1-ին, ժամը 21-ն անց 35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Էրեբունու փողոցում երկու հոգի պարանոցից պոկել են իր շղթան ու փախել: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին վերջինս մատնացույց է արել իր շղթան հափշտակած անձին: Ժամը 21-անց 50-ին ոստիկանները կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թվականին ծնված Գևորգ Ղ.-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարած մյուս անհայտ անձը՝ 1994 թվականին ծնված Համլետ Գ.-ն է: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, նա հունիսի 2-ին, ժամը 00:30-ին՝ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ոսկյա շղթան: Գևորգ Ղ.-ն և Համլետ Գ-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: Ովքեր տուժել են նրանց հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել՝ 1-02 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր