00:00:00

Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը. Մելիքյան

23:15, 19 հունիս 2026 Քաղաքականություն

Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել: Ընդդիմադիր ուժերի կողմից, ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ, ՍԴ դիմելու վերաբերյալ հրապարակում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:«Հունիսի 7-ի «ընտրություններին» մասնակցած 18 ուժերից առնվազն 7-ը դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ընտրությունների» արդյունքները։

Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը (օրինակ՝ նիկոլի «ձախ թեկնածուի» կուսակցությունը):

Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել։

ՀԳ. Ներկայիս ՍԴ-ն կազմված է բացառապես քպ-ի իշխանության օրոք նշանակված սուբյեկտներից, հետևաբար այդ կառույցից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նույնիսկ հայտնի «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում։ Սակայն ժանրի կանոնները պահանջում են անպայման սպառել նաև ա՛յդ ատյանը։ Որ վաղը-մյուս օրը չասեն՝ բա դիմեիք, բա բողոքեիք», - գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր