00:00:00

Հայկական ելակը թուրքական չի ներկայացվում և Վրաստանի տարածքով ՌԴ չի մատակարարվում. Վրաստանը պաշտոնապես հերքել է

13:49, 19 հունիս 2026 Քաղաքականություն

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։

«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխման և բեռների՝ այլ հարևան երկրի անունով Ռուսաստանի տարածք ներմուծման մասին՝ հետագա վերաարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել, որ Վրաստանը ներգրավվում է հարևան երկրում ընթացող քաղաքական պայքարի նման կոպիտ դրսևորումների մեջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր