00:00:00

Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան

12:57, 19 հունիս 2026 Քաղաքականություն

Ազգի ողբերգությունը սկսվում է այն պահից, երբ նրա մտավորականը դադարում է տարբերել առաջնահերթությունը հակադրությունից և ազգի առջև կեղծ ընտրություն է դնում, այս մասին հայտարարել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է։ Տգետ է, երբ եկեղեցին հակադրում է պարսպին, իսկ զենքը՝ հոգևոր արժեքներին։ Նա չի հասկանում, որ դրանք հակադիր չեն, այլ՝ փոխլրացնող։

Իմաստուն ժողովուրդները գիտեն՝ տաճարը պահում է ազգի հոգին, իսկ պարիսպն ու զենքը՝ նրա գոյությունը։ Ով կորցնում է առաջինը, դադարում է ազգ լինել, ով կորցնում է երկրորդը՝ վտանգում է իր գոյությունը»,- նշել է Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր