Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը։
«Հայաստանը գործնականում չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, մինչդեռ դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է»,- նշել է նա։
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը:
«Այո՛, այս հարցը քննարկվում է: Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը», - ասել է նա: