00:00:00

Մեր երկրում օրենքը դադարել է գործել, պետական ինստիտուտները մեկ մարդու կամքին են ենթարկվում. Արթուր Միքայելյան

23:34, 17 հունիս 2026 Քաղաքականություն

«Մեր երկրում օրենքը դադարել է գործել, քրեական հետապնդումները մեր գործընկերների նկատմամբ,  ապօրինի են և անհիմն»,-  լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր  Միքայելյանը՝ անդրադառնալով ՀԷՑ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստանի» անդամ Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ի կողմից բավարարելու փաստին։   

Նշենք,  որ այս պահին ընթանում է Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը։ 

«Ամեն ինչ արվում է մեկ մարդու կամքով,  յուրաքանչյուր պետական ինստիտուտ գործում է այդ մեկ մարդու կամքով։ Օրինականությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն վաղուց մահացել է, չկա օրինականություն, և ոչ-ոք չգիտի, թե վաղն իրեն ինչի  համար կձերբակալեն։ Պատրաստ են մեղսագրել ցանկացած արարք, և այս  ապօրինություններին պետք է օր առաջ վերջ դրվի»,- ընդգծեց Միքայելյանը։ 

Ըստ Արթուր  Միքայելյանի՝ այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներն են թիրախի տակ, ցանկացածին կարող են անհեթեթ մեղադրանք առաջադրել։

Արթուր Միքայելը միևնույն ժամանակ ընգծեց՝ իրենք շարունակելու են պայքարել բռնաճանշումների դեմ.

«Սրանով իրենք մեզ չեն կարող վախեցնել, ոչ էլ հետ պահել մեր ճանապարհից՝ իրական փոփոխություններ բերել ՀՀ-ում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր