00:00:00

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները

18:09, 17 հունիս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարել է, որ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածներում կսահմանափակվեն թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը։

Պաշտպանության նախարարության պահանջով հունիսի 20-ից կսահմանափակվեն մինչև 5200 մետր բարձրության վրա թռիչքները։ Սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հետագա ծանուցում։

Սահմանափակումները չեն վերաբերի պետական ​​և փորձարարական ավիացիայի օդանավերին։

Միջոցառումները ձեռնարկվում են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

«Դեպի օդանավակայաններ և օդանավակայաններից կատարվող կանոնավոր և չարտերային չվերթերը կշարունակեն իրականացվել ժամանակացույցի համաձայն», – ընդգծել է «Ռոսավիացիա»-ն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի վերջին՝ Մոսկվայի մարզում երեք զոհի պատճառ դարձած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից կարճ ժամանակ անց, դիմել էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը և Տրանսպորտի նախարարությանը՝ արգելելու փոքր ինքնաթիռների թռիչքները Մոսկվայի օդային տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր