00:00:00

Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ

19:43, 16 հունիս 2026 Քաղաքականություն

Moody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։

Գնահատման ընթացքում Moody’s-ը նշել է ԶՊՄԿ-ի կարևոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ընկերության մրցունակ ծախսային դիրքը, կայուն ֆինանսական ցուցանիշները և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։

Վարկանիշի և կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։

ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր