00:00:00

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

18:23, 16 հունիս 2026 Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Նշենք, որ, ի տարբերություն մյուս միջնորդությունների, որոնք ներկայացվել են Դատախազության կողմից և որոնցով խնդրվում է թույլտվություն ստանալ պատգամավորի թեկնածուներին ազատությունից զրկելու համար, Ռոբերտ Քոչարյանի պարագայում ներկայացվել է միայն քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։

 

Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:

 

Հիշեցնենք, նաև, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ենթարկվի իրավական պատասխանատվության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր