00:00:00

ՀՊՏՀ ռեկտորը բավարարել է աշխատակիցների պահանջը․ տնօրենի Ժ/Պ է նշանակվել Կարեն Պետրոսյանը

15:26, 16 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է աշխատակազմը:

«Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը ևս, շնորհակալություն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերին և անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է բոյկոտի և աշխատանքի դադարեցման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր