Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տնտեսական նոր խթան է բերել։
«Մարդիկ պետք է իրենց կյանքում տեսնեն տնտեսական աճերը, և ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանում պետք է բարձրացվեն թոշակները»,- նշեց նա։
Փաշինյանը հավատացրեց, թե 2028 թվականից սկսած՝ իրենք կվերանայեն ու առնվազն գնաճի չափով կինդեքսավորեն կենսաթոշակը։