00:00:00

Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

20:31, 15 հունիս 2026 Քաղաքականություն

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Բայց թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ:

Սովորական իրավիճակում, երբ նրանից անձնագիր են պահանջում, նա էլ, ինչպես մյուս քաղաքացիները, տալիս է անձնագիրը:

Էնպես, ինչպես արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ թաքուն, հետևից նկարելով բանտախցում:

Եվ հիմա ԱԱԾ-ն այ էդ թաքուն հետևից նկարողն է դարձել:

Ո՞ւմ համար էր սա: Քոչարյանի լսարանի՞, ՔՊ-ի լսարանի՞, անտարբեր մարդկանց լսարանի՞:

Չէ: Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն՝ իրենց հաղթողներին սովորական իրավիճակում տեսնելով:

Որովհետև հայ լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն սրանց, հարցազրույցներով ցույց է տվել, որ պրպտող է, հետաքրքրասեր, տրամաբանող, դիմացկուն, վերլուծող, աշխատասեր ու ինքնատիրապետող:

Այս տեխնոլոգիան աշխատում է միայն ադրբեջանի հասարակության վրա, իսկ այստեղ դատապարտվում, մանավանդ, որ կոստյումը չի գեղեցկացնում մարդուն, իսկ ՔՊ-ին ինչ էլ հագցնես նույն գեշ դավաճան ընտրակեղծարարն են»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր