Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր հատել է 3000-ի շեմը, ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը։
Դատապարտյալների թիվն ավելին է, քան՝ կալանավորներինը:
«Վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով»,-նշել է նա։