00:00:00

Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան

14:05, 15 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

 

«Իրանի և ԱՄՆ-ի մեջև ձեռքբերված համաձայնությունը կարևոր խթան է ողջ տարածաշրջանի, և հատկապես մեր երկրի համար: Հուսանք, որ մինչև հունիսի 19-ը խոչնդոտող զարգացումներ չեն լինի, և Հուշագիրը կստորագրվի:

 

Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պատրաստեն, որը երկար ժամանակով փակի մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների դուռը:

Քանի դեռ Հուշագրի պաշտոնական տեքստը հրապարակված չէ, անհանգստացնում է այն, որ կողմերի աղբյուրները միմյանցից էականորեն տարբերվող բովանդակությամբ են մեկնաբանում այն:

 

Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին: Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ:

 

Հետևենք զարգացումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր