00:00:00

Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել և մեղմացրել է պատիժը մահապատժի դատապարտված 139 անձանց համար

20:47, 13 հունիս 2026 Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներին ներում շնորհելուն և պատիժը մեղմացնելուն, որոնք երկրի տարբեր դատարանների կողմից նախկինում դատապարտվել էին մահապատժի, հաղորդել է Mehr-ը։

Ինչպես հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը, սա առաջին դեպքն է, երբ ներումն անմիջապես տարածվում է բարձրագույն պատժաչափի դատապարտված այսքան մեծ թվով անձանց վրա։

Նրա խոսքով՝ ներում ստացածներից ոչ մեկն իրենց գործերով մասնավոր հայցվորներ չի ունեցել, նրանք չեն դատապարտվել պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար և համապատասխանել են ներում ստանալու պայմաններին՝ լավ վարքի, զղջման և ազատազրկման վայրերում ուղղման ծրագրեր անցնելու շնորհիվ։

Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն՝ երկրի գերագույն առաջնորդն իրավունք ունի դատական իշխանության ղեկավարի ներկայացմամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ մեղմացնել նրանց պատիժները։

Միևնույն ժամանակ, ներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք դատապարտվել են պետության դեմ զինված պայքարին մասնակցելու, թմրամիջոցների կազմակերպված առևտրի, զինված կողոպուտների, զենքի մաքսանենգության, մարդկանց առևանգման, կաշառակերության և պետական միջոցների հափշտակության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր