00:00:00

Խոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան

19:33, 13 հունիս 2026 Քաղաքականություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ գործող իշխանությունը խոսքի ազատության սահմանափակումը իր համար ռեպրեսիոն գործիք է դարձրել.

Սկսած 2024 թվականից՝ քրեական դատարանները հետզհետե սկսեցին կիրառել խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես խափանման միջոց («վարչական հսկողություն» խափանման միջոցի ներքո):

Սկզբից դրա կիրառումն ուներ մասնակի բնույթ, քանի որ այն վերաբերում էր հրապարակային խոսքի միայն որոշ դրսևորումների։ Այն նաև ուներ պրոգրեսիվ բնույթ, քանի որ փոխարինում էր կալանքին՝ բանտային կամ տնային։

Կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։

Հ.Գ. Այս պահին խոսքի սահմանափակման ներքո են՝ «Իմնեմնիմի»-ի տղերքը՝ Նարեկն ու Վազգենը (տոտալ արգելք), Շենգավիթցի Արտակը՝ բլոգեր Արտակ Սարգսյանը (տոտալ արգելք), Էդգար Ղազարյանը (մասնակի արգելք), քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը (լայնածավալ արգելք)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր