Արմեն Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Քանի դեռ Արմեն Աշոտյանն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին (երբեմն նույնիսկ տետակապով), ՔՊ-ի՝ EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։
Արմենը խանգարում էր Նիկոլին։
Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։
Դա է նաև պատճառը, որ ափալ-թափալ նոր «գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։
Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։
Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»,- գրել է Շարմազանովը։