00:00:00

Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ. իրանագետ

17:32, 13 հունիս 2026 Քաղաքականություն

Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի բովանդակության շուրջ կողմերի հակասական պատումների խորապատկերին Իրանի ԱԳ նախարար Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

»Ըստ այդմ՝ բանակցություններում նախատեսվել է երկու փուլ․ առաջինը՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, իսկ երկրորդը՝ վերջնական համաձայնագրի կնքում։ Միջուկային հիմնախնդրին վերաբերող հարցերը թողնվել են վերջնական համաձայնագրի փուլին։ ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին։

 

Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին։ Իրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։

 

Բանակցությունների բոլոր փուլերի ավարտին համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի։ Սկզբնապես ստորագրումը կկատարվի հեռավար եղանակով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա օրերի ընթացքում»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր