«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը։
«Ալեն Ղևոնդյանին բացարձակապես առանց հիմքերի ձերբակալելը, իսկ այնուհետև հանրային խոսքի իրավունքից զրկելը հերթական անգամ վկայում է այն մասին, որ կեղծված ընտրություններով և օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել խոսքի ազատությունն ու քաղաքացիական մյուս ազատությունները։
Պահանջում ենք դադարեցնել շինծու քրեական հետապնդումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Ալեն Ղևոնդյանին»,- նշված է հայտարարությունում։