00:00:00

Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը, պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ. Շարմազանով

13:39, 13 հունիս 2026 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց,բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է,որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա,ապա սեպտեմոերին աղետալի պատերազմ է սպասվում։

Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։

Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։

ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։

Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։

Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։

Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ:

2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում,իսկ 2026-ին էլ ՝ պստերազմով վախեցնելով շահեց ձայներ՝

ընտրությունից հետի ասելով ,որ պատերազմ չի սպասվում։

Ո՞նգ ուզում ֆռռցնում է հասարակությանը։

Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի,բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։

Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը,պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ,տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել,մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է.հետեւաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու ,այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր