ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդգծում է՝ քաղաքական հետապնդումները շարունակվում են, իսկ այս ամենի դեմ բողոքի ձայն չբարձրացնողները, լռողները վաղը ամաչելու են։
«Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երևանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, համալսարանում և ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։
Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանին նիկոլական քննիչները տարան։
Չեք հիշո՞ւմ նույն այդ ֆակուտետի դասախոս՝ Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատումը՝ դասախոսության ընթացքում իր արտահայտած կարծիքի համար։
Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախոսության համար։ Էլի լինելու ենք կողքներիդ, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայելու»,- գրել է Գեղամ Մանուկյանը։