Տիկնայք և պարոնայք քպ-ականներ, դուք քվեի գողեր եք, ԿԸՀ-ի դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը։
«Դուք քաղաքացու քվեն վերանայողներ եք, դուք իրականությունից արդեն կտրվում եք։ Հանկարծ չմտածեք, թե այդ 49 տոկոսը ձեզ բերելու է ձեր ուզած բաղձալի իշխանությունը և լկտիության հնարավոր հետագա ինդուլգենցիաները։ Ակնհայտ է, որ դուք չունեք նախկին ռեյտինգը, ընդդիմությունը շատ բարձր ցուցանիշներով ձայն է հավաքել։ Իշխանափոխությունից հետո ջրի երես դուրս կգա, թե դուք ինչ վարչական ռեսուրսի, վախի, ուղղորդման մեթոդներ եք կիրառել, որպեսզի կարողանաք ձեր թվանկարչությունն ապահովել»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ Մանուկ Սուքիասյանն ասաց.
«Չստացված Վան Գոգ, ֆեյք Մոդիլիանի, բավական է նկարչության պատվերներ ընդունես։ Ինչպես անտաղանդ ես որպես ԿԸՀ նախագահ, այդպես էլ անտաղանդ ես որպես նկարիչ»։