«10/51 և 35/65 տեղամասային կենտրոնների ընտրության արդյունքների անվավերությունը, ըստ էության, ազդեցություն է ունենալու ԱԺ ընտրությունների ընդհանրական արդյունքների վրա, որովհետև մեկ քաղաքական ուժ, այս դեպքում՝ «Բրագավաճ Հայաստանը» հնարավոր է դրա արդյունքում կորցնի հնարավորությունը հաղթահարելու նվազագույն շեմը»,- Ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը՝ հավելելով.
«Քանի որ այս որոշումները էական ազդեցություն կարող են ունենալ, Ազգային ժողովի ընտրությունների ընդհանրական արդյուքնների վրա, ըստ Ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի, անհրաժեշտ է վերաքվեարկության որոշում։
Նա ընդգծեց, որ այդ որոշումը ԿԸՀ-ն կարող է կայացնել ընտրության ընդհանուր արդյունքներն ամփոփելիս և այն ունի նման լիազորություն։
Մելոյանը հայտնեց, որ գտնում է, որ այդ հարցը պետք է լինի ընդդիմության օրակարգային առաջնահերթ հարցերից մեկը։
Նա հիշեցրեց, որ ընտրությունների նախորդ օրվա առավոտյան դիմում էր ներկայացրելԿԸՀ՝ 12/13 ընտրատաեղամասի արդյուքններն անվավեր ճանաչելու համար, քանի որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական թերթիկը տեղամասից ամբողջ օրը բացակայել էր և նշեց, որ այդ տեղամասային կենտրոններում պետք է լինեն ընտրությունների վերաքվեարկություն։