00:00:00

Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք. Մասիսի քաղաքապետ

20:32, 02 հունիս 2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: Այսօր լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից: «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը: Վաղ առավոտից Մասիս քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և պահանջում Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը: 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր