00:00:00

Պայքարը շարունակվում է, տեր ենք կանգնելու մեզ վստահություն կանգնած քաղաքացիների քվեներին. «Ուժեղ Հայաստան» (Տեսանյութ)

19:22, 11 հունիս 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը վերահաստատել է  կուսակցության դիրքորոշումը՝ պայքարը շարունակվելու է։

Մինչ այդ նա մի քանի կարևոր արձանագրումներ է արել՝ Նիկոլ Փաշինյանը, կիրառելով ամբողջ վարչական ռեսուրսը, կիրառելով նաև ռեպրեսիաներ ու ընտրախախտումներ, չի կարողացել հավաքել 50+1 տոկոս ձայներ, ինչը վկայում է, որ նա հասարակության կեսի աջակցությունն էլ չունի։

«Հասարակության կեսից ավելին չի աջակցում այս իշխանությանը, և սա այն մասին է խոսում, որ պայքարը պետք է շարունակել, ու մենք տեր ենք կանգնելու մեզ վստահություն հայտնած քաղաքացիների քվեներին։

Շարունակելու ենք պայքարը և, ինչպես հայտարարել ենք, գնալու ենք մեր նախանշած ուղով»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր