00:00:00

Սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազանը՝ ընտրությունների մասին

17:34, 11 հունիս 2026 Քաղաքականություն

Բացարձակ ընդունելի չեն: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

«Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն, աննախադեպ, իրենց լեզվով ասած, պատմական զեղծարարություն»,-նշել է նա:

Բագրատ Սրբազանն ասել է, որ դրանք հասկանալի պատճառներով են եղել, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու և դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած:

«Այդ բոլորով հանդերձ, ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,-հավելել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր