Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը...ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վրա։
Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ նույն էս սուբյեկտները հրապարակավ շնորհակալություն էին հայտնում ՀՀԿ-ին՝ ընտրություններին չմասնակցելու և դաշտը չփոշիացնելու ճիշտ որոշման համար։ Իսկ էսօր, երբ կոտրած տաշտակի առաջ են կանգնել, նորից մեղավորներ են կարգում։ Ավելի բացարձակ քաղաքական անբարոյականության նշան դժվար է գտնել։
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում կամ ում հերթական «հատուկ հանձնարարություններով» դեսպանն է ձևանում։
Վե՛րջ տվեք էս պրիմիտիվիզմին ու մանր ժուլիկություններին։ Էժանագին շոուներն էլ պետք է չափ ու սահման ունենան։ Ուղղակի հեռո՛ւ խաղացեք..