«Բարգավաճ Հայաստան» խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը հայտնում է․
«Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։
Քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։
Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»։