2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի քաղաքացիության շնորհման վերաբերյալ դիմումները: Այս մասին Ազգային ժողովի համատեղ հանձնաժողովների նիստում ասել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ այդ անձանց թվում կա՞ն արցախահայեր, քանի որ ընդդիմությունը հայտարարում է, թե իբր քաղաքացիության համար դիմում են և մերժումներ են ստանում, նա պատասխանել է.
«Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկությամբ, գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների գործերն առանձնահատուկ ռեժիմով և ամենակարճ ժամանակներում է նայում և իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»,-նշել է Պողոսյանը։