00:00:00

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

23:11, 09 հունիս 2026 Քաղաքականություն

 

 

Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նշանակալի հաղթանակի և այն հստակ մանդատի կապակցությամբ, որը նրան վստահել է Հայաստանի ժողովուրդը՝ շարունակելու առաջնորդել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Այսպես է Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
 
«Սա հստակ տեսլականի, համարձակության և առաջնորդության ուժեղ վերահաստատումն է՝ ուղղված հավակնոտ ինստիտուցիոնալ և հասարակական բարեփոխումների առաջմղմանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և Հայաստանը եվրոպական արժեքների ընտանիքին առավել մոտեցնելուն։
 
Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերություններն էլ ավելի խորացնելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ եվրոպական ապագայի շուրջ մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր