ՄԱԿ-ի գրասենյակից ծանուցել են, որ ստացել են Արթուր Օսիպյանի նամակն՝ ուղղված կառույցին։
«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։
Հարգանքներով՝
Տիկին Ֆրանսուազ Ժակոբ»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված ու կալանավորված, ապա՝ հացադուլ հայտարարած արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը դիմել միջազգային հանրությանը՝ իր իրավունքների պաշտպանության հարցով։