«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն:
Թիվ 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն, գրում է «Ազատություն»-ը։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել , այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել է»:
Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո էլ պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:
ԿԸՀ-ն, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: