00:00:00

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

18:17, 09 հունիս 2026 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

 

Հաղորդագրությունում նշված է.

 

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

 

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

 

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

 

Այս հաղթանակը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը և պետական ինստիտուտների ամրապնդումը։

 

Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս ամրապնդելու ղրղզա-հայկական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում։

 

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր