00:00:00

«Ուժեղ Հայաստանը» վերջնական որոշումը կընդունի միայն փաստերի և ապացույցների հիման վրա

17:11, 09 հունիս 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արթուր Դանիելյանը գրել է.

«Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։

Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ պատասխանատվությունը, որը կրում ենք մեր հայրենակիցների առջև։ Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ։

Ինչպես միշտ, առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով կամ պահի ազդեցությամբ, այլ սառը դատողությամբ, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։ Մեր յուրաքանչյուր քայլը լինելու է կշռադատված, հիմնավորված և ուղղված քաղաքացիների վստահության ու Հայաստանի շահերի պաշտպանությանը։

Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և աջակցության համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր