Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։
Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում»։