00:00:00

Կրեմլը դեռևս ձեռնպահ է մնում Հայաստանում ընտրությունների արդյունքները գնահատելուց, սակայն արձանագրում է խախտումների վերաբերյալ հաղորդումները

15:07, 08 հունիս 2026 Քաղաքականություն

Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն վստահեցրել են, որ ուշադիր հետևում են դրանց վերաբերյալ տեղեկություններին, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներին։

«Այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ, քանի որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները, և մենք սպասում ենք այդ արդյունքներին»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք մանրակրկիտ արձանագրում ենք այս ընտրությունների շուրջ հայտնվող բոլոր հաղորդումները, այդ թվում՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները»-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր